Aysor.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում կստեղծեն անկախ կարգավորիչ առցանց-սպառնալիքներից օգտատերերին պաշտպանելու համար,  հայտնել է Միացյալ Թագավորության թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարությունը:

Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են պայքարել, առաջին հերթին, Համացանցում ծայրահեղական նյութերի, հետապնդման, թրոլինգի, բռնության, անչափահասների դեմ հանցագործությունների, պոռնկագրության ապօրինի տեսակների, քրեական ակտիվության և ահաբեկչության դեմ: Ըստ նախարարության հայտարարության՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Միացյալ Թագավորությունը դարձնել ամենաանվտանգ պետությունն առցանց-ակտիվության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել