Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր 103 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր գազալցակայաններին։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ԱԺ արտահերթ նիստում օրինագիծը ներկայացնելով, տեղեկացրեց, որ իրենք առաջարկում են փոփոխել ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորը։

Պաշտոնյայի ներկայացմամբ, մասնավորապես, Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազը որպես հարկման օբյեկտ չափվում է խորանարդ մետրով։ «Սա որոշակի անհարմարություններ է ստեղծում գործնականում, այն առումով, որ ավտոգազալիցքավորման ճնշակայանները (ԱԳԼՃԿ) սեղմված բնական գազը իրենց մատակարարից ստանում են ԿԳ-ով։ Սակայն հաշվի առնելով, որ ակցիզային հարկով հաշվառում վարելու համար ստիպված են իրացման ծավալները հաշվառել խորանարդ մետրով, արհեստական միջամտություն ենք կատարում հաշվառման համակարգին ու կգ-ից անցում են կատարում խորանարդ մետրի՝ կիրառելով համապատասան գործակից», - նշեց Արման Պողոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել