Սիրո խոստովանություն, գեղեցիկ ռոմանսներ, կենդանի նվագակցություն, բարձր տրամադրություն, և այս ամենը՝ Հայկոյի և Ռոբերտո Կել Տորեսի համերգին` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Ովքեր երեկ եղել են այս կուբինա-հայկական երեկոյին, կփաստեն, որ երգիչներին հաջողվեց դրական լիցքեր հաղորդել հյուրերին, իսկ BlogNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Մինչ համերգի սկսվելը հետնաբեմում հանդիպեցինք Հայկոյին, ով վստահեցրեց, որ հանդիսատեսին հետաքրքիր օր է սպասվում. «Ես ինքս, եթե լինեի հանդիսատես, սիրով կգայի այս համերգին, որովհետև ամեն ինչ արվել է հյուրերին գեղեցիկ երեկո պարգևելու համար: Ռոբերտոյի հետ վաղուց ենք ծանոթ, ես բազմիցս եղել եմ նրա համերգներին, և այնպես է ստացվել, որ իմպրովիզի տեսքով երգել ենք իրար հետ: Ամեն անգամ որոշում էինք, որ միասին ինչ-որ կերպ ներկայանալու ենք, և սա հրաշալի առիթ եղավ»:

_DM_4281 copy_DM_4249 copy_DM_4266 copy

Երգիչը խոստովանեց, որ կնոջը` Անահիտին էլ է համոզել երգել իր հետ «Իմ սերը մի ուրիշ աշխարհ է» երգը, բայց նաև խոստացել, որ միասին դուետ են ունենալու, որը կունենա նաև տեսահոլովակ:

«Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս համերգին: Թե Հայկոն և թե Ռոբերտոն սիրո երգերի արքաներն են, որովհետև նրանք երկուսն էլ երգում են սիրո երգեր, որոնք երբեք չեն մոռացվում և հոգնեցնում,- նշում է Անահիտը և ավելացնում, որ սիրելին մայրության և գեղեցկության տոնի առթիվ երեկոյան անակնկալ կերպով շնորհավորել է իրեն:- Որդիս էլ էր ծաղիկներ նվիրել. դա կազմակերպել էր ամուսինս: Իմ երազանքն է միշտ եղել, որ Արմանը մեծանա և ինձ նվերներ մատուցի»:

Համերգի ժամանակ Հայկոյի «Սիրում եմ» երգն առաջին անգամ հնչեց կենդանի նվագակցությամբ: Ռոբերտոյի մուտքը հյուրերը ողջունեցին բարձր ծափահարություններով: Բարձրահասակ կուբինացին որոշեց բեմում չմնալ և իր պարային շարժումներով, էներգիայով վարակել հանդիսատեսին: Ռոբերտոն կատարեց մի քանի հայտնի քավրներ, ինչպես նաև իր հեղինակային երգերից մի քանիսը:

_DM_4134 copy_DM_4116 copy_DM_4109 copy_DM_3896 copy_DM_4093 copy_DM_4136 copy_DM_3846 copy_DM_3870 copy_DM_3961 copy_DM_3795 copy_DM_3747 copy_DM_3811 copy_DM_4170 copy_DM_4187 copy_DM_4204 copy_DM_4304 copy_DM_4306 copy_DM_3746 copy_DM_4330 copy_DM_4056 copy_DM_4055 copy_DM_3740 copy_DM_3736 copy_DM_4049 copy_DM_4048 copy_DM_4046 copy_DM_3735 copy_DM_3714 copy_DM_4033 copy_DM_4030 copy_DM_3706 copy_DM_3959 copy_DM_3955 copy_DM_3717 copy_DM_3733 copy_DM_3841 copy_DM_3943 copy

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Շուշան Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել