Նոստալգիա, լատինաամերիկյան կրքեր ու խելահեղ ռիթմեր. Մարզահամերգային համալիրում երեկ առաջին անգամ շքեղ համերգային ծրագրով հանդես եկավ Ուրուգվայի ամենակրքոտ երգչուհին` Նատալյա Օրեյրոն: Արգենտինական ֆիլմերից հայտնի գեղեցկուհուն Հայաստան էր բերել իր «Անմոռանալի» շրջագայությունը: Նրանց համար, ովքեր չեն կարողացել ներկա լինել մենահամերգին, BlogNews.am-ը ֆիքսել է երեկոյի ամենահետաքրքիր դրվագները: Դահլիճում տիրող ջերմ մթնոլորտը՝ ֆոտոշարքով:

Վարակիչ դրական էներգետիկայով, կենսախինդ ու աշխույժ «վայրի հրեշտակը», որին ժամանակին սիրում էինք բոլորս, ուզում նմանվել ու երազում մի օր մոտիկից տեսնել, երեկ մեր առջև էր իր ողջ շքեղությամբ ու հմայքով:  Քսան տարի անց էլ կարծես թե ոչինչ չէր փոխվել նրա կյանքում, ու ժամանակն ուղղակի աննկատ անցել է նրա կողքով: Նատալյային բեմում տեսնելու համար ոչ միայն հայ երկրպագուներն էին անհամբեր, այլև արտասահմանից ժամանած հյուրերը, ինչպես նաև երգչուհու ֆան ակումբի անդամները: Հանդիսատեսի առաջին շարքում էին նաև Նատալյայի ամուսինը` Ռիկարդոն,  ու որդին` 7-ամյա Ատաուալպան, որոնք եկել էին Հայաստան` հանդիպելու Նատալյային, ում չէին տեսել մեկ ամիս:

_H2A4872 copy_H2A4808 copyԵրգչուհին, ինչպես խոստացել էր, երեկոյի սկզբում հայերենով ողջունեց հանդիսատեսին, այնուհետև ասաց. «Ես ձեզ սիրում եմ»: Ընթացքում էլ, ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին ի պատասխան, Նատալյան  դժվարությամբ, բայց կարողանում էր անկեղծորեն արտաբերել՝ «շնորհակալություն»: 

Նատալյա Օրեյրոն համերգի ընթացքում ներկայացավ 7 բեմական հագուստով՝ մեկը մյուսից գունեղ ու փայլփլուն, որոնք տիպիկ էին ու նորաձև հատկապես 1990-ականներին: Գեղեցիկ գանգուրներն էլ երգչուհին փոխարինել էր ձիգ հավաքված սանրվածքով: Այն ընթացքում, երբ Նատալյան զգեստափոխվում էր, դադարները լրացվում էր անիմացիոն հոլովակով, որտեղ Նատալյան տիեզերական ճամփորդություն էր կատարում: Լրատվամիջոցներին, ցավոք, չի հաջողվել ֆիքսել դահլիճում կատարվող ամեն ինչ, քանի որ կազմակերպիչները որոշակի սահմանափակում ունեին համերգի լուսաբանման հետ կապված: 

_H2A4827 copy_H2A4857 copy

Մեկ ժամ ու կես տևած համերգը հանդիսատեսից գրեթե ոչ ոք չվայելեց նստած: Բոլորն անխտիր պարում ու ձայնակցում էին երգչուհուն, թեև կային երգեր, որոնց բառերն իրականում այնքան էլ լավ չգիտեին: Նատալյան ներկայացրեց իր երգացանկի ամենահայտի երգերը, այդ թվում՝ «Վայրի հրեշտակը» սերիալից «Vengo Del Mar»-ը, «Me Muero De Amor»-ը, «No Me Arrepiento de Este Amor», և, իհարկե, հանրահայտ «Cambio Dolor»-ը, որով էլ եզրափակեց երեկոն: Ելույթի ընթացքում երգչուհին բարձրացրեց նվեր ստացած հայկական դրոշը: Ի դեպ, երեկոյի մյուս անակնկալն էլ այն էր, որ մեծ էկրանին հայտնվեց հայկական դրոշը, իսկ երգչուհու կիթառահարը նվագեց Հայաստանի հիմնը, որի ընթացքում ևս հանդիսատեսը ոտքի կանգնած ձայնակցեց:

Վերջում երգչուհուն միացավ նաև որդին, ինչը հաճախ է լինում նրա շրջագայությունների ընթացքում: Ատաուալպան օգնեց մայրիկին կուլիսներ տեղափոխել նվերներն ու ծաղկեփնջերը: Ի դեպ, փոքրիկը ևս նվեր ուներ՝ եռագույնով պատված դհոլ: Ավելի վաղ Նատալյան ասել  էր, որ կուզենար՝ տղան որևէ հայկական երաժշտական գործիք նվագել սովորեր, ու երկրպագուներից մեկը որոշել էր, որ դհոլը լավագույն ընտրությունն է ու փոքրիկին, վստահաբար, դուր կգա: 

Համերգի ավարտից հետո էլ Նատալյան դեռ երկար ժամանակ չէր կարողանում հեռանալ բեմից. հերթը սելֆիներինն էր: Բոլորն ուզում էին երեկոյի ամենավառ հիշողությունը նաև լուսանկարի տեսքով ունենալ:

_H2A4822 copy_H2A4834 copy_H2A4847 copy_H2A4850 copy_H2A4864 copy_H2A4866 copy_H2A4920 copy_H2A4925 copy_H2A4926 copy_H2A4936 copy_H2A4942 copy_H2A4950 copy_H2A4963 copy_H2A4973 copy_H2A4968 copy_H2A4970 copy_H2A4989 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել