Նիցշեն իր «Բարոյականության ծագումնաբանության» մեջ նկարագրում է «ստրուկների ապստամբություն» կոչեցյալը: Երբ թույլ կամքով մարդ լինելու պատճառով ոմանք կյանքում անհաջողակ են, նրանք բարոյականությունը ինվերզիայի են ենթարկում և էլիտաների, ասել է, թե՝ հաջողության հասածների բարոյական հայացքներին հակադրվելով վերջիններիս անվանում են չարիք: Այսինքն՝ թույլ մարդու համար էլիտայի բարոյականության բաղադրիչները փոխակերպվում են ու սկսում են համարվել չարիք սեփական ֆրուստրացիան արդարացնելու համար: Էքզիստենցիալ փիլիսոփաները սա կոչում են «ռեսենտիմենտ»՝ ի հակադրություն էլիտայի «սենտիմենտին»: Այսինքն՝ Նիցշեի ասած «ստրուկները» ոչ թե ձգտում են էլիտայի բարոյական նորմերին՝ ազնվականությանն ու առնականությանը համապատասխանել, այլ նախընտրում են այդ նորմերն անվանել չարիք: Եթե էլիտայի բարոյականությունը ծագում է լավի ու վատի գիտակցումից (այսինքն՝ սենտիմենտ), ապա «ստրուկների» պսևդոբարոյականությունը (կամ անբարոյականությունը) բխում է էլիտային հակադրվելուց ու ծագում է լավի ու չարի ստեղծումից (այսինքն՝ ռեսենտիմենտ): Որտեղ «չար» են էլիտաներն ու իրենց բարքերը, իսկ լավ է այն ամենն, ինչ էլիտաները վատ են համարում: Այսպես են ծնվում բարոյականությունը և դրան հակադարձող անբարոյականությունը:

Քանի որ Արցախյան ազատամարտին ու վերջին 1600 տարվա ընթացքում կարևորագույն հաղթանակին Հայաստանից մասնակցել է մոտ 7,000 մարդ, չմասնակցածներից շատերը, ովքեր կամքից թույլ են, ինվերզիայի են ենթարկել ազատամարտը, առնականությունը, հայրենասիրությունը և այլ գաղափարներ: Նրանց համար չարիք են բանակը, հերոսները և նույնիսկ արցախցիք առհասարակ: Էս «ստրուկները» չեն կարող համակերպվել էն փաստի հետ, որ իրենք հերոս չեն, կիրթ չեն, աշխատասեր չեն, որ իրենք ոչինչ իրենցից չեն ներկայացնում: Իրենք նախընտրում են ամեն ինչ նենգափոխել ու շուռ տալ:

Ես Նիցշեի «ստրուկների ապստամբությունը» փոխակերպել էի #դեբիլների_ապստամբության, քանի որ նենգաբար չէի ուզում ինձ այլընտրանք չթողնել, որովհետև դեբիլին կարաս ներես, ասես` դե դեբիլ ա... Ստրուկին չես կարող ներել, իմաստ չունի, նա դա երբեք չի հասկանա: Ստրուկին պիտի պատժես էն հույսով, որ նա արդյունքում կարող ա մարդ դառնալ: Էս գաղափարի հեղինակը նույնպես ես չեմ:

Հիմա էլ եմ շարունակում նենգաբար ինքս ինձ համոզել, որ Աննա Հակոբյանը պարզապես դեբիլ է, որ կարողանամ ներել... իրեն էլ, ինձ էլ, որովհետև ժամանակին իմ տանը իմ կինը իր համար սեղան էր գցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել