168.am-ը գրում է.

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 8-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը 10:00 կդադարեցվի ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ թաղամասի, ք. Աբովյան, Քաղսի, Սոլակ,Բջնի, Քարաշամբ, Թեղենիք,  Զորավան, Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի և Արգելի ամառանոցների, Արամասուի Վան ամառանոցային թաղամասի, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Ռոլանդ և Սուսան» ՍՊԸ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ, «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ, «Զեփելին» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարանի, Աբովյանի հացի գործարան ՓԲԸ, Աբովյանի Ռազմական ոստիկանություն, «Արմենի Տոբակո կոմպանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ և «Թամարա» ՍՊԸ-ների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել