Operativ.am-ը գրում է.

Լեհ-ամերիկյան գեներալ, ամերիկյան գաղութների անկախության համար պատերազմի հերոս Կազիմիր Պուլավսկին կա՛մ կին է եղել, կա՛մ ինտերսեքսուալ՝ կարծում են գիտնականները՝ հայտնում է BBC-ն։

Պուլավսկին հայտնի է դարձել որպես «ամերիկյան հեծելազորի հայր»։ 1772թ․ 
լեհ ապստամբների պարտությունից հետո հա ստիպված է եղելփախչել սկզբում 
Թուրքիա, այնուհետեւ՝ Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Բենջամին Ֆրանկլինի հետ եւ
արձագանքել է հյուսիսամերիկյան գաղութների անկախության պայքարին օգնելու 
նրա կոչին։

Պուլավսկին 13 գաղութների (ապագա առաջին 13 նահանգներ) Բրիտանիայից 
անկախացման պատերազմի ժամանակ շատ բան է արել ԱՄՆ-ի ապագա բանակի 
հեծելազորի զարգացման համար։

Մոտ 20 տարի առաջ գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են, որ նրա կմախքը կնոջը հատուկ բնութագրեր ունի։

Այն ժամանակ չէր հաջողվել վերջնական հետեւության հանգել, սակայն այժմ 
կմախքի պատկանելությունը ստուգվել է ԴՆԹ անալիզի միջոցով։ Դա, իրոք, 
Պուլավսկու կմախքն է եւ կնոջ կմախքին բնորոշ նշաններ ունի։

Համարվում է, որ Կազիմիր Պուլավսկին 1777թ․ Բրենդիվայնի ճակատամարտի 
ժամանակ փրկել է Ջորջ Վաշինգտոնի կյանքը։ Պուլավսկին այն ժամանակ գտել էր 
ԱՄՆ ապագա նախագահի եւ ողջ մնացած զինվորների համար անվտանգ նահանջի ուղին։

34 տարեկան հասակում Պուլավսկուն վիրավորել էին Սավաննա քաղաքի 
դարանակալման ժամանակ, եւ շուտով նա մահացել էր։ Գեներալի աճյունը մետաղյա 
դագաղով հուղարկավորել էին Սավաննայում, այնուհետեւ հուշարձան էին 
կանգնեցրել։ Մոտ 20 տարի առաջ հուշարձանը ժամանակավորապես հեռացրել էին, եւ
գիտնականներին հաջողվել էր ուսումնասիրել դրա տակ եղած կմախքը։

Ինտերսեքսուալությունն ի ծնե ունի երկու սեռերին բնորոշ նշաններ եւ 
այնքան էլ հազվադեպ չի պատահում։ ՄԱԿ-ի տվյալներով, այդպիսի մարդիկ կազմում
են աշխարհի բնակչության 1,7 տոկոսը։

Պուլավսկուն մեծացրել են որպես տղամարդու։ Նա կարող էր նաեւ չիմանալ այն
մասին, որ ինքը ինտերսեքսուալ է։ Նրա համար դա պարզապես եղել է այնպիսի 
զգացողություն, որ «ինչ-որ բան այն չէ»։ «Այն ժամանակ ուղղակի չգիտեին 
այդպիսի բաների մասին»,- նշել են հետազոտողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել