Հոլանդացի Վիբե Վակերն ավարտել է էլեկտրամոբիլով 95 000 կիլոմետրանոց ճանապարհորդությունը, որն, ինչպես նա կարծում է, աշխարհին ցույց կտա այդպիսի տրանսպորտային միջոցների կենսունակությունը՝ հայտնում է DW-ը։

Վակերի «Երկնագույն ավազակ» էլեկտրամոբիլը եղել է 33 երկրներում, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Մյանման, Մալայզիան և Ինդոնեզիան։

Երթուղին նշվել է նրա վեբ-կայքի հավելվածներում։

Հոլանդացին ճանապարհորդությունը սկսել է Նիդեռլանդներից: Այն տևել է ավելի քան երեք տարի և ֆինանսավորվել է ողջ աշխարհից հասարակական նվիրատվությունների հաշվին։

Վակերի խոսքերով, նա ընդամենը 300 դոլարի էլեկտրականություն է ծախսել (էլեկտրամոբիլը կարող է առանց վերալիցքավորման 200 կիլոմետր անցնել), իսկ եթե էլեկտրամոբիլը ստեղծված չլիներ, ապա նրա ճանապարհորդության համար 6785 լիտր գազ կպահանջվեր։

«Ես ուզում էի փոխել մարդկանց կարծիքը, ցույց տալով էլեկտրամեքենաներով երթևեկելու առավելությունները»,- ասել է Վակերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել