Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Դեյեներիսին, հայտարարել է, որ արդեն չի հիշում, թե ինչպես է ավարտվել սերիալը:

Saturday Night Live հեռուստաշոուի ժամանակ, որը վարել է Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը, հարցերի տարափ է տեղացել, թե վերջապես ով է բազմել Երկաթե գահին:

Հանկարծ հանդիսատեսի կողմից նույն հարցն է հնչեցրել Էմիլիա Քլարկը:

«Էմիլիա, դու նկարահանվել ես: Դու առանց այդ էլ գիտես»,- պատասխանել է Հարինգթոնը:

Քլարկը հավաստիացրել է, որ մոռացել է:
«Լսիր, ես մոռացել եմ: Դա շատ վաղուց էր: Հատկապես այն պատճառով, որ տեսարանների մեծ մասում ես ուղղակի խոսում էի վիշապի հետ, որն, իրականում, պարզապես թենիսի գնդակ է կանաչ փայտի վրա»,- ասել է Քլարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել