Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 5-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, Այնթափ գյուղից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 16-ամյա Խ. Գ.-ին և 29-ամյա Գևորգ Գրիգորյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածները եղել են Գ. Գրիգորյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 36 AՍ 597 համարանիշի ավտոմեքենայում:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ 20:00-ի սահմաններում, Խ. և Գ. Գրիգորյանները Գետափնյա գյուղում հանդիպել են Գեղանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Մնացականյանին, որպես կաշառք նրան են փոխանցել 50 հազ. դրամ, ինչի դիմաց Ա. Մնացականյանը 4 բջջային հեռախոս պետք է տեղափոխեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ իրենց հորը, դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանին փոխանցելու համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 6-ին, ոստիկանները Ա. Մնացականյանին իր Mercedes մակնիշի 35 RX 427 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ Ա. Մնացականյանը ոստիկաններին է ներկայացրել 4 բջջային հեռախոսները:

Փաստի առթիվ ոստիկանության Մաիսիս բաժնի հետաքննչական բաժանմունքում կաշառակերության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ա. Մնացականյանը, Խ. և Գ. Գեևորգյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մնացականյանը աշխատում է «Արմավիր» քրեատարողական հիմնարկում, որպես բուժակ, 3-րդ կարգի մասնագետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել