Վիտամին B12-ի բավարար մակարդակը չափազանց կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են հետևյալ նշանները:

Հոգնածություն: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմն անհրաժեշտ քանակով թթվածին և էներգիա չի ստանում:

Զգայունություն, թմրածություն: Վերջույթների թմրածությունը, որն ուղեկցվում է ծակոցներով, կարող է վկայել այս վիտամինի անբավարար մակարդակի մասին:  Խորհրդակցեք բժշկի հետ՝ վեր հանելու համար խնդրի պատճառը:

Հոդացավեր: Ուժեղ հոդացավերը, որոնք պայմանավորված չեն վնասվածքով կամ քրոնիկ բորբոքմամբ, կարող են տագնապայնության հետևանք լինել: Ռեֆլեքսների թուլացումը ևս կարող է վկայել B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին:

Արագ սրտխփոց, շնչահեղձություն: Շնչահեղձությունն ու սրտխփոցը կարող են կապված լինել այս վիտամինի անբավարար մակարդակի հետ:

Թուլություն: Մկանային թուլությունը, հավասարակշռության խախտումները կարող են պայմանավորված լինել այս վիտամինի անբավարար մակարդակով:

Դեղնություն: Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև այլ լուրջ առողջական խնդիրներով:

Լեզվի բորբոքում: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում կարող է նկատվել լեզվի բորբոքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել