Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Չիկագո քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է Fox News-ը՝ օրինապահ մարմիններին հղումով:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին ընտանեկան հավաքույթի ժամանակ: Անհայտ անձը կրակ է բացել Chevrolet Equinox մակնիշի մեքենայից, ապա նույն մեքենայով փախուստի դիմել:

Տուժածների թվում 8-ամյա տղա և 10-ամյա աղջիկ կան: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրանց վիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել