Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին գրում է Die Welt-ը։

Նշվում է, որ Մերկելը և Օբաման «վստահությամբ» շփվել են 1․5 ժամ։ Հավանաբար, խոսք եղելէ նաև տրանսատլանտյան հարաբերությունների մասին, որոնք զգալիորեն վատթարացել են ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։

Հարցին՝ արդյոք այդ հանդիպումը Թրամփի համար նշան է, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը բացասաբար է պատասխանել։

«Ես վճռականորեն առարկում եմ այդպիսի տպավորության դեմ»,-հայտարարել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել