Իր վարակիչ ծիծաղով ու անմիջականությամբ՝ Նատալյա Օրեյրոն այսօր նաև Women՛s club-ի հյուրն է լինելու։ BlogNews.am-ը երգչուհու հետ ներկա է եղել հումորային հաղորդման նկարահանմանը։ Ներկայացնում ենք հետաքրքիր մանրամասներ ու լուսանկարներ՝ տաղավարից։

Նախագծի հանդիսատեսին Նատալյան հայերեն ողջունեց` «Բարև ձեզ»։  Հետո, «ո՞նց ես, «փող չկա» ու էլի մի շարք բառեր Նատալյային սովորեցրին Գրիգն ու Չարենցը՝ Հայաստանում նրա կյանքն ավելի հեշտացնելու համար։ Պետք է նկատել, որ դերասանուհու մոտ ամենևին էլ վատ չէր ստացվում հայերեն խոսելը։ 

Գրիգի և Չարենցի հետ հումորային զրույցից հետո, երգչուհին լսեց Պոնչի պատմած անեկդոտը, որը նրան  չծիծաղեցրեց։ Ասաց` կամ թարգմանչուհին լավ չի փոխանցել իմաստը, կամ իր համար ծիծաղելի չէր։ Վերջում իհարկե, Նատալյան գեղեցիկ ժեստ արեց՝ համբուրելով Պոնչին՝ նրան չնեղացնելու համար։  

Women՛s club-ում պատկերացրել էին, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում տեղի ունենար Նատալյա Օրեյրոյի նմանակների մրցույթ, որի ժյուրին կլիներ հենց երգչուհին։ Ակումբի աղջիկներից Թամարան, Սոնան, Մաշան ու Զառան երգեցին հայտնի Cambio dolor երգը` նմանակելով Նատալյային։ Թամարան ու Սոնան «Վայրի հրեշտակի» կերպարով էին, Մաշայի ելույթի ընթացքում Նատալիային զարմացրեց Պոնչի ճկուն շարժումներն ու ռիթմիկ պարը։ Զառան էլ հայտնի հիթը ներկայացրեց հայկական մոտիվներով։ Երգչուհուն երգի հայկական տարբերակն այնքան դուր եկավ, որ նա նույնիսկ պարեց հայկական երաժշտության հնչյունների տակ։ 

_H2A4152 copy_H2A4162 copy_H2A4177 copy_H2A4188 copy_H2A4192 copy_H2A4216 copy_H2A4251 copy_H2A4257 copy_H2A4273 copy_H2A4296 copy_H2A4298 copy_H2A4303 copy_H2A4311 copy_H2A4316 copy_H2A4341 copy_H2A4343 copy_H2A4360 copy_H2A4362 copy_H2A4368 copy_H2A4375 copy_H2A4381 copy_H2A4391 copy_H2A4392 copy_H2A4393 copy_H2A4413 copy_H2A4417 copy_H2A4423 copy_H2A4440 copy_H2A4449 copy_H2A4458 copy_H2A4473 copy_H2A4477 copy_H2A4478 copy_H2A4483 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել