Բրիտանացի ավտոմեքենա վարելու հրահանգիչ Քևին Քեյլին Մեգան Մարքլին և արքայազն Հարիին մեղադրել է Instagram-ի իր կեղծանունը սեփականեցնելու մեջ։

Տղամարդը պնդում է, որ օգտագործել է @sussexrօyal-ը 3 տարի։ Նա հստակեցրել է, որ Reading FC ֆուտբոլային ակումբի երկրպագուն է, որին ևս Royals են անվանում։ Բացի այդ՝ բրիտանացին բնակվում է Արևելյան Սասեքսում։

Սակայն ապրիլի 2-ին, երբ Սասեքսի դուքսը և դքսուհին գործարկեցին Instagram-ի իրենց օգտահաշիվը, Քեյլին նկատել է, որ անունը պարզապես ջնջվել է։

Այդ մասին նրան հայտնել է իր որդին՝ խորհուրդ տալով Instagram-ում տեսնել, թե ինչ է կատարվել իր կեղծանվան հետ։

«Ես տեսա, որ իմ՝ @sussexrօyal կեղծանունը փոխարինվել է @_sussexroyal_ ով։ Այն պարզապես խլել են»,- բողոքել է օգտատերը։

Սոցցանցում հստակեցրել են, որ անվանումը վերցնել թույլատրվում է, եթե օգտահաշիվը երկար ժամանակ ակտիվ չէ։ Պետք է նշել, որ օգտատերը երկար ժամանակ հրապարակումներ չի արել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել