Hraparak.am-ը գրում է․

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ԱԺ դահլիճից դուրս հրավիրած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ տրանսգենդերի աջակիցները գործընթաց են սկսել։ Նրանք Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ ու Հայաստանում ԵՄ պատվիրակություն նամակներ են ուղարկել․ «Մենք հետամուտ կլինենք, որպեսզի ատելության և վնասելու կոչ անող անձը, ով իրեն ասոցացնում է  իրավունքի պաշտպանության հետ`այլևս չկարողանա մուտք ունենալ ՄԱԿ-ի և առհասարակ ժողովրդավարության հետ կապ ունեցող աշխատաժողովներին:

Դուք գոչեցիք «բրավո», քանի որ փոքր պատկերացում անգամ չունեք, թե ինչ է «մարդու իրավունքները», «խոշտանգումները» ու «հավասարությունը»:

Աջակիցներից Մաքսը ավելի վաղ գրել է, որ Նաիրա Զոոհրաբյանը ավելի լավ է՝ մարդու իրավունքներով չզբաղվի, կենդանիների իրավունքներով զբաղվի։

Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ չեն որոշել՝ ինչ մասշտաբով ու ձևերով են պահանջելու Զոհրաբյանի հրաժարականը։

«Սակայն երեկ դահլիճում ներկա միջազգային կազմակերպություններին մենք արդեն իսկ դիմել ենք, դիմել ենք նաև պատգամավորներին, որոնք իրենց վրդովմունքն են հայտնել Զոհրաբյանի՝ նման խտրական վերաբերմունքի համար ու պայքարելու ենք սրա դեմ ամեն ձև»,-ասաց Լիլիթի աջակից-ընկերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել