Թուրքին ինձնից լավ մեկ էլ ես եմ ճանաչում: 

Հեքիաթներ ու միֆեր են բոլոր այն խոսք ու զրույցները, թե իբրև հասարակությունը չի ուզում, ղեկավարությունն ա էդպես անում ու բլա-բլա-բլա:

Ես երբեք թուրք ղեկավարության հետ չեմ շփվել, պետական մարդու հետ շփումս եղել է սահմանին, սահմանապահի հետ, ովքեր ամեն անգամ դժկամությամբ էին կնիքը խփում անձնագրիս մեջ: Ես շփվել եմ թե՛ անգրագետ թուրքի հետ, թե՛ կիսագրագետ, թե՛ լավագույն համալսարաններում և Եվրոպաններում կրթված թուրքի հետ: Սրանց տարբերությունը միայն ու միայն բառամթերքն է, թե չէ միտքն ու նպատակը նույնն է` Հայաստանի իսպառ վերացում երկրի երեսից:

Միլիոնների հասնող օրինակներ կարող եմ բերել, որոնք ապացուցում են ասածներս: Հյուրանոցներից ձեռքս բռնելն ու դուրս հանելը հայկական անձնագիրս տեսնելուց հետո, polis կանչելն ու մեկ գիշեր զուր տեղը բաժնում անցկացնելս, քանի որ հանդգնել էի խաչակնքվել հյուրանոցում կախված Ս. Խաչ եկեղեցու նկարի մոտ: Դե չասեմ, թե ֆոյեում, երբ TV-ով ցուցադրում էին թուրքական արտադրության զենք-զինամթերքը, ցինիկաբար նետված «սրանցով հայերին, գյավուրներին ենք սատկացնելու»-ն... Իսկ մասնավոր տան (որտեղ միառժամանակ կանգ էի առել) հարևանը սիրով հրավիրեց ղայֆե խմելու, իսկ երբ իմացավ, որ հայ եմ, դուրս հանեց տանից, որից հետո ամեն անգամ ցուցադրաբար իր երեխաների վրա ջղայնանալիս ասում էր. «Շուն հայի ծնունդ»...

Ոչ մեկդ, լսո՞ւմ եք, ոչ մեկդ անհատական շփումներով չփորձեք թուրքին դարձնել դարձի եկած ինչ-որ մեկ․ թուրքը, որը ոհմակային է (գորշ գայլերը վկա), առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանը կփորձի ոտքի տակ տալ ու ավիրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել