««Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաս­տական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ «Թեղուտի վերաբացում» նա­խաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ըն­կերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխա­վոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորու­թյուն կունենա շահագործել հանքավայ­րը: 

Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկո­ղության տակ է: Բանկի ղեկավարությու­նը նոր օպերատոր է ներգրավել հանքա­վայրը շահագործելու նպատակով: Խոս­քը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռու­սաստանում ևս հանքարդյունաբերու­թյամբ է զբաղվում: Պարզվում է՝ Նորիկ Պետրոսյանն արդեն սկսել է զբաղվել Թեղուտով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել