«ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձ­նաժողովին է ներկայացրել 2018թ. տարե­կան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Հարությու­նյանը անշարժ և շարժական գույք չունի:

Նախարարը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազ­մել է 230 000 ՀՀ դրամ: Հարկային տար­վա վերջում դրամական միջոցը կազմել է 1 43.1 633 ՀՀ դրամ:

Ա. Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տա­րում կազմել է 7 716 582 ՀՀ դրամ: Նշված եկամտից 1 204 771 ՀՀ դրամը և 4 843 615 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատաավարձերից: Ստացված փոխա­ռություններից (վարկեր) ստացած եկա­մուտներն էլ կազմել են 600 000 ՀՀ դրամ և 1 068 196 ՀՀ դրամ:

Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, ԿԳ նախարարի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտա­րարագրում առկա էր նաև բնակարան: Պաշտոնը ստանձնելու հայտարարագ­րում դրամական միջոցը կազմել էր 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագու­մարը՝ 1 841 688 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել