«Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի երկարամյա գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը` ԽՍՀՄ պետական ականավոր գործիչ Ալեքսան Մատվեյիչի որդին: Նա 20 տարուց ավելի կառավարում էր սկզբում Սոցներդրումների հիմնադրամը, ապա՝ Տարածքային զարգացման։

Տարիներ շարունակ հիմնադրամը դպրոցներ, մանկապարտեզներ, ինֆրաստրուկտուրա է կառուցել Հայաստանում։ Մեր տեղեկություններով, նա դեռ աշնանը ցանկացել է հեռանալ, սակայն հոգաբարձուների խորհուրդը, որը միջազգային կառույցների ներկայացուցիչներից է կազմված, կանխել է դա։

Մենք փորձեցինք պարզել, թե որն է դիմում գրելու պատճառը, ասացին՝ Կիրակոսյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն, թոշակի անցնելու կապակցությամբ։ Բայց իրական պատճառը, կարծում ենք, նոր իշխանությունների՝ հին կադրերին չհանդուրժելու եւ իրենց թիմակիցներին յուղոտ պաշտոնների տեղավորելու մեջ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել