«Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապ­րանքներից մեկն էլ բենզինն է, և, առհասարակ, նավթամթերքը: 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով: Սա իր հետևից կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել: 

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից փոխանցեցին, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարու­թյան՝ ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա: 

Տեղեկացնենք, որ 2018թ. ըն­թացքում ՀՀ ներմուծվել է 330 հազար 328,9 տոննա նավթ, նավթամթերք (դրա մեջ է մտնում նաև բենզինը), որից 210 հազար 521 տոննան բերվել է ՌԴ-ից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել