Operativ.am-ը գրում է․

Բելգիայի կառավարությունը ներողություն է խնդրել Աֆրիկայում գաղութացման 
ժամանակաշրջանում երեխաների առեւանգման մեջ երկրի դերակատարման համար, 
հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ այդ ժամանակաշրջանում հազարավոր երեխաներ, որոնք ապրում 
էին ներկայիս Կոնգոյի Հանրապետության, Ռուանդայի եւ Բուրունդիի տարածքում, 
կտրվել էին իրենց ծնողներից եւ դաստիարակվել բելգիական 
հաստատություններում:

«Դաշնային կառավարության անունից ես ներողություն եմ հայտնում տարբեր 
ռասաների խառնուրդ երեխաներից, որոնք ծնվել են բելգիական գաղութացման 
հետեւանքով, եւ նրանց ընտանիքներից անարդարության եւ տանջանքների համար, 
որոնց նրանք ենթարկվել են»,-իր ուղերձում նշել է վարչապետ Շարլ Միշելը:

Նա ապրումակցել է այն աֆրիկյան մայրերին, որոնց երեխաները կտրվել էին 
նրանցից, եւ քննադատել այն հուզական սարսափը, որով այդ երեխանրը ստիպված 
էին անցնել:

Երկրի վարչապետը հայտարարել է, որ հոյւս ունի, որ Բելգիայի խոստովանությունը ռասիզմի դեմ պայքարի քայլ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել