Panorama.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով հարուցված քրեական գործն Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է Քննչական կոմիտե։
Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ իրենք դեռ գործը չեն ստացել, երբ կստանան, այն ժամանակ էլ կկարողանան տեղեկատվություն տրամադրել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, և վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել