Այսպիսի եզրակացության եկան Շվեյցարիայի գիտնականները մի փորձից հետո, որին մասնակցում էր 41 մարդ: Վաղուց հայտնի է, որ քնի ժամանակ ուղեղը ֆիլտրում և տեսակավորում է օրվա ընթացքում ձեռք բերած տեղեկությունները: Գիտնականները համոզված էին, որ մարդը հանգստի ժամանակ ստացած տեղեկությունը չի հիշում, բայց սխալվում էին։

Փորձի ժամանակ գոյություն չունեցող լեզվով բառեր հորինեցին: Դա թույլ կտար գիտնականներին բացառել պատահականությունը: Այնուհետև հորինված բառերին տվեցին գերմաներեն համարժեքներ և զույգերով գրանցեցին փորձարկման ժապավենին։

Մարդիկ գոյություն չունեցող արտահայտությունները պետք է լսեին դանդաղ քնի փուլում:

Հետո մարդկանց հարցրին, թե ինչ է նշանակում է գոյություն չունեցող լեզվով այս կամ այն բառը: Թեև նրանք ճշգրիտ պատասխան չունեին, սակայն առարկայի որոշ առանձնահատկությունների՝ չափի, քաշի, գույնի, ձևի մասին որոշակի կարծիք հայտնեցին: Գիտնականները նշում են, որ դա անգիտակից հիշողության վրա ազդեցության հետևանք է, որը հիշում է ոչ թե ամբողջական առարկան, այլ առանձին տարրեր ու պատկերներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել