Այս առեղծվածային տխուր պատմությունը 2011թ․ ցնցեց Ամերիկան։ Էմի Ֆրայ-Փիթցենը դպրոցից վերցրել է իր վեց տարեկան որդուն և մեկնել ճամփորդության։

Երբ նրա դին գտել են Իլինոյսի հյուրանոցներից մեկում, երեխան այնտեղ չի եղել։ Գտել են երկտող, որտեղ Էլան գրել էր, որ որդու՝ Թիմաթիի մասին հոգ կտանեն լավ մարդիկ, իսկ «դու նրան երբեք չես տեսնի»։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Էմին հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։ Ամուսնալուծության դեպքում որդին պետք է հոր մոտ մնար։ Մի քանի տարի շարունակ ոստիկանությունը, կամավորների խմբերը փնտրել են տղային, և ահա նա ինքն է հայտնվել յոթ տարի անց։

Տղան պնդում է, որ իրեն Օհայոյում հաջողվել է փախչել առևանգողներից, որոնք նրան բանտարկված են պահել յոթ տարի։ Նա մանրամասն նկարագրել է երկու տղամարդու արտաքինը և նրանց ավտոմեքենան։ Տղան վախեցած է եղել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա հետ աշխատում են ոստիկանները և հոգեբանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել