Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի ամուսնալուծման գործընթացն ավարտվել է: Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդել է նրա կինը՝ Մակենզի Բեզոսը:

Նա հույս է հայտնել, որ ամուսնու հետ կկարողանան լավ հարաբերություններ պահպանել:

Բեզոսի խոսքերով՝ նրա ամուսինը կպահպանի Amazon-ի բաժնետոմսերի 75%-ը և որոշիչ ազդեցությունը քվեարկության գործընթացում:

«Ես սպասում եմ իմ սեփական պլանների իրականացմանը: Ապագային սպասելով, ես երախտագիտություն եմ հայտնում անցյալի համար»,- գրել է Մակենզի Բեզոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել