ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ 2017-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը լքելուց հետո անգամ չգիտեր ինչպես սուրճ պատրաստել։

«Ես պետք է ինքս ինձ համար սուրճ պատրաստեի։ Ես առհասարակ չգիտեի՝ ինչպես է աշխատում սուրճ պատրաստող մեքենան»,- նշել է Օբաման։

Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնը լքելուց հետո իր առաջին պատրաստած սուրճը համեղ չի ստացվել։

Անդրադառնալով նախագահությանը՝ նա Սպիտակ տան ղեկավարին մեծ նավի նավապետի հետ է համեմատել։

«Կարելի է չպտտել ղեկը, և հանկարծակի այն հակառակ կողմ է շրջվում»,- նկատել է Օբաման։

Ուրբաթ նա Բեռլինում հանդիպում ունի՝ «ընկերուհու»՝ Անգելա Մերկելի հետ։ Բանակցությունները փակ ռեժիմով կընթանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել