Ռուանդայի հյուսիս-արևմուտքում հրաբուխների ազգային զբոսայգում հայտնաբերել են լեռնային գորիլայի ձագի, որը ողբում է մոր դիակի վրա։ Տեսանյութը հրապարակել է The Mirror-ը։

Տեսանյութում երևում է, որ 35-ամյա որձ Թիթուսը գտնվում է ժամեր առաջ մահացած 38-ամյա էգի՝ Թաքի մարմնից մի քանի մետր այն կողմ։ Հաջորդ վայրկյաններին մահացած գորիլային է մոտենում ձագը և նստում է նրա փորի վրա։ Նա ուսումնասիրում է նրա մարմինը, լիզում, հոտ քաշում և սեղմում է մատով։

Հետազոտողները նշում են, որ այն կենդանիները, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացրած եղել մահացած էգի հետ, ամենից երկարն են մնում նրա մարմնի մոտ։ Որոշ գորիլաներ Թաքի մոտ նստել են մի քանի օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել