Ատամի խոզանակը հանգեցրել է պորտուգալական Կոիմբրա քաղաքի բնակչուհու մահվան: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

50-ամյա կինը 2 անգամ հիվանդանոց է դիմել կոկորդում տհաճ զգացողություն ունենալու պատճառով: Նրա կարծիքով՝ այնտեղ ինչ-որ բան է մնացել, երբ ինքը սալյամիով սենդվիչ է կերել։ Ոչ լարինգոսկոպիան և ոչ էլ ռենտգենը ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել: Նրան հակաբիոտիկներ են նշանակել մրսածության դեմ և ուղարկել տուն։

Բժշկի դիմելուց մեկ օր անց կնոջը մահացած են գտել։ Նա ընկած է եղել լոգարանում արյունոտ հագուստով և գլխի վրա վերքերով։ Սկզբում մահվան պատճառը համարել են սպանությունը։ Կասկածն ընկել է նրա բնակարանային հարևանի վրա։

Հետաքննության ժամանակ մահացածի կերակրափողում հայտնաբերել են 3,5 սմ երկարությամբ փայտե ատամի խոզանակի հատված։ Այն կոկորդի պատերին 2 անցք է բացել և բորբոքում առաջացրել, ինչն էլ հանգեցրել է սրտանոթային անբավարարության։ Գիտակցության կորստից հետո կինը ընկել է ու գլուխը հարվածել գետնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել