168.am-ը գրում է․

Հարավային Կորեայի կառավարությունն ապրիլի 5-ին երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել խոշոր հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են հինգ քաղաք եւ երկրի հյուսիսարեւելյան առափնյա շրջանները: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:

Բռնկումը, ինչպես ենթադրվում է, սկսվել է Կոնվոնդոյի նահանգի Կոսոն քաղաքի մերձակայքում՝ Սեուլից մոտավորապես 160 կմ հեռավորությամբ: Սաստիկ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է հարեւան շրջաններ՝ ճարակելով Սոկչոն, Կանինը եւ Տոնհեն:

Ամբողջ երկրում կրակի դեմ պայքարելու են ուղարկվել 870-ից ավելի հրշեջ մեքենաներ, փրկարար ծառայությունների մոտավորապես 13 հազար աշխատակիցներ ապրիլի 4-ի երեկոյից աշխատում են տեղափակել հրդեհը եւ օգնել հազարավոր բնակիչների տարհանմանը: Նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ:

Իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետեւանքով արդեն այրվել է 385 հեկտար անտառ: Կրակը ոչնչացրել է առնվազն 300 շենք է ոչնչացրել Կոսոնում, Սոկչոյում եւ Կանինում: Փակվել են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները, չեն աշխատում տասնյակ դպրոցներ եւ հանրային այլ օբյեկտներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել