Inside Edition նորությունների պորտալի մեկնաբան Դեբորա Նորվիլն ուշադիր հեռուստադիտողի շնորհիվ իմացել է իր վահանաձև գեղձի քաղցկեղի մասին: Այս մասին նա պատմել է YouTube-ում հրապարակած իր ուղերձում:

Նորվիլի խոսքերով՝ մի քանի տարի առաջ հեռուստադիտողը նրան հայտնել է կոկորդի վրա եղած փոքրիկ գոյացության մասին: Հեռուստամեկնաբանը խորհրդակցել է բժշկի հետ, և մասնագետը վտանգ չի հայտնաբերել՝ ասելով, որ դա վահանաձև գեղձի հանգույց է: Միևնույն ժամանակ, բժիշկը պնդել է տարին մեկ անգամ ստուգում անցնել:

«Տարիներ շարունակ դա շարունակում էր վտանգ չներկայացնել: Սակայն վերջերս այն արդեն ինչ-որ բան է դարձել»,- պարզաբանել է Նորվիլը: Նրա խոսքերով՝ բուժման համար քիմիաթերապիայի կարիք չկա, բավարար է վիրահատական միջամտությունը: Ապրիլի 2-ին՝ վիրահատությունից հետո, Նորվիլը Instagram-ում հաղորդել է, որ «ամեն ինչ լավ է անցել»:

Նորվիլը CBS և NBC հեռուստաալիքների նախկին մեկնաբան է: Նա թողարկել է Thank You Power գիրքը, որը New York Times-ի գրքերի շարքում բեսթսելեր է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել