168.am-ը գրում է․

Գյումրիում լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե ով է իր մերձավոր ազգականը, որի դեմ իր ցուցումով քրեական գործ են հարուցել թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Սակայն Ն. Փաշինյանն ընդամենն ասաց. «Դե դա հիմա չեմ կարծում… Նախաքննությունը կլինի, կպարզվի ամեն ինչ»

Հիշեցրեին, որ երեկ Ն. Փաշինյանը գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել