««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտե­սության նախարարությունում կառավա­րությունից «սև թուղթ» են ստացել, որտեղ պաշտոնապես տեղեկացրել են, որ հունիսի 1-ից նախարարությունն այլևս չի գործելու:

Ըստ էության, ստացվում է, որ խորհրդարանական երկրում այն կարգի «թքած» ունեն օրենսդիրի վրա, որ չեն էլ սպասում, որպեսզի նրանք ընդունեն կամ չընդունեն կառավարության կառուցված­քի մասին օրենսդրական նախագիծը: 

Գործադիրում վստահ են, որ իրենց առա­ջարկած կառավարության կառուցվածքը կընդունվի առանց խոչընդոտների, որտեղ չեն լինի ո´չ Գյուղատնտեսության, ո´չ Մշակույթի, ո´չ Սփյուռքի և ո´չ էլ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել