«ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը և աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառա­յության ղեկավարի տեղակալ: 

Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան ազատել էին աշխատանքից: Եվ հիմա Աֆրիկյանը դատարանից պա­հանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանները՝ վերականգնելով ԱՆ ՔԿ պետի առաջին տեղակալի պաշտոնում»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել