«Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նա­խագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում: Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնե­լով իր ճաշակին ու պահանջներին: Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին, այնպես, ինչպես բյուջեի հաշվին ձեռք բե­րեց նոր ու շքեղ Mercedes-Maybach-ը: 

Մեր տեղեկություններով` Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինե­տից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, և տեղափոխվել այլ աշխատասենյակ: 

Բացի այդ, բրիտանական նուրբ ու արիստոկրատ ճաշակ ունեցող նախա­գահին դուր չի գալիս նախագահականի ոսկեզօծ, թանկ ու ձևավոր նախշերով նորոգումը, ուստի մտադիր է նորոգել այն՝ ավելի ավանգարդ ոճ հաղորդելով դահլիճին ու առհասարակ շենքին: 

Մեր տեղեկությունները նորոգումների մասով նախագահականից չհերքեցին. «Հանրապետության նախագահն օգտա­գործում է նախագահական նստավայրի վարչական շենքի Հայաստանի Հանրա­պետության նախագահի համար նախատեսված աշխատասենյակները: Տարվա ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների շրջանակում և հնարավոր տնտեսումների հաշվին մասնակի վերա­նորոգում իրականացնել հանրապետու­թյան նախագահի նստավայրի վարչական շենքի ընդհանուր օգտագործման տա­րածքներում՝ հատկապես միջանցքներում և դահլիճներում, որտեղ անցկացվելու են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել