Միայն իրեն բնորոշ բրենդային, վարակիչ ժպիտ, պոզիտիվ էներգետիկա ու անմիջականություն. 90-ականների ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի՝ «Վայրի հրեշտակի» հերոսուհին՝ Նատալյա Օրեյրոն,  Երևանում է։ Նրա ինքնաթիռը ժամեր առաջ է վայրէջք կատարել Զվարթնոցում։ Լուսադեմին օդանավակայանի VIP սրահում երգչուհուն սպասում էին լրագրողներն ու երկրպագուները։ Չնայած հոգնեցուցիչ թռիչքին՝ Նատալյան թեթևությամբ ու մեծ ոգևորությամբ դուրս եկավ, ջերմ ողջունեց իրեն սպասողներին ու հենց ինքն առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես են։ Բոլորի միջից անմիջապես ճանաչեց հայ երկրպագուին` Հարութին, ում հանդիպելու առիթ էլի էր ունեցել, նույնիսկ հիշեց անունն ու նրանից գեղեցիկ ծաղկեփունջ ընդունեց։

_H2A3502 copy

Երգչուհին համեստ էր հագնված՝ տաք վերակրու, կիսաճտքավոր կոշիկներ և ուսապարկ։ Կրում էր մարգարիտներով թրենդային սև բերետ։ Գրեթե չէր շպարվել։ Նա շտապում էր, բայց հասցրեց մի քանի բառ փոխանակել լրագրողների հետ։ Նատալյայի համար Հայաստան այցը շատ սպասված էր։ Ասաց, որ մի քանի ժամ առաջ է ավարտել համերգը Ռուսաստանի քաղաքներից մեկում և միանգամից շտապել է Երևան, որտեղ իրեն սպասում է ընտանիքը. «Շատ լավ անցավ ճանապարհորդությունս։ Այժմ շտապում եմ հանդիպել ամուսնուս ու որդուս, որոնց համերգային շրջագայության պատճառով չեմ տեսել մեկ ամիս։ Նրանք ժամանել են երեկ երեկոյան։ Վաղուց չենք հանդիպել, շատ եմ կարոտել»։

Նատալյան առաջին անգամ է մեր երկրում։ Ասաց՝ շատ է լսել Հայաստանի մասին ու մեծ սպասումներ ունի հայ հանդիսատեսի հետ հանդիպումից. «Գիտեմ, որ հայկական մեծ համայնքներ կան Արգենտինայում։ Հուսով եմ՝ հանդիսատեսը կհավանի շոուն, որը մենք պատրաստել ենք։ Անակնկալներով հարուստ է լինելու ապրիլի 7-ին կայանալիք երեկոն»,- ասաց Նատալյան և ուղևորվեց հյուրանոց։

Դերասանուհին Հայաստանում կանցկացնի 3 օր։ 

_H2A3506 copy_H2A3509 copy_H2A3515 copy_H2A3519 copy_H2A3526 copy_H2A3527 copy_H2A3499 copy_H2A3529 copy_H2A3535 copy_H2A3540 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել