Operativ.am-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը:

«Ես չեմ կարող որևէ հստակ մեկնաբանություն անել հայտարարության մասով: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը՝ քաղաքական և դիվանագիտական կարգավորման սկզբունքին: Իհարկե, առաջնահերթություն տրվում է կողմերի փոխադարձ համաձայնություններին, և եթե կան խնդիրներ, որոնց շուրջ դիրքերը միավորվում են՝ մենք ողջունում ենք դա: Եթե այդ հարցում միջնորդների միջամտություն է անհրաժեշտ, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք իրականացնել դա՝ որպես մեր պարտավորությունների մաս: Ինձ թվում է՝ կոնկրետ հայտարարությունը մեկնաբանելն իմաստ չունի»,- ասել է Մարիա Զախարովան:

Ավելի վաղ հայտնել էնք, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը Նյու Յորք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ հայկական կողմը «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը փոխարինում է «նոր պատերազմ-նոր տարածքներ» կարգախոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել