Politik.am-ը գրում է․

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև՝ կալանավորվել, այսօր ազատ է արձակվել: ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանի խոսքով՝ նրա նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին  ստորագրությամբ:
Aysor.am-ի տեղեկություններով, Գևորգ Խաչատրյանը գործարքի է գնացել նախաքննական մարմնի մարմնի հետ, ընդունել, որ կատարվել են անօրինական գործողություններ և պատմել, որ գործել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ:
Եթե լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և եթե ՊՎԾ աշխատակիցը փաստեր է ներկայացրել Դավիթ Սանասարյանի ոչ օրինական գործունեության մասին, ապա պետք է սպասել նաև Դավիթ Սանասարյանի ձերբակալությանը։ Եթե իհարկե այս անգամ էլ վարչապետ Փաշինյանը չմիջամտի և չարգելի ձերբակալել Դավիթ Սանասարյանին։
Եվ եթե Սանասարյանը առկա փաստերի դեպքում չձերբակալվի, ապա կարելի է վստահ ասել, որ Փաշինյանը վերադարձնում է ՀՀԿ «բարի» ավանդույթները և պատրաստ է պաշտպանել  անօրինականություններ իրականացնող թիմակիցներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել