Aysor.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և օրենքի ողջ խոստությամբ պատասխանատվության է ենթարկել Սարալանջի փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տված վարորդին: 

«Սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։ 

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է անմիջապես հայտնաբերել խախտում թույլ տված վարորդին ու ենթարկել պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել