Մեծ Բրիտանիայի թագուհին արքայազն Հարիի կնոջը՝ Մեգան Մարքլին, արգելել է իր հավաքածուից զարդեր կրել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով արքայական ընտանիքին մոտ գտնվող աղբյուրին:

Հարսանիքից հետո արքայազն Հարին հատուկ հանձնարարել է աշխատակազմին. «Այն ամենը, ինչ Մեգանը ցանկանում է, պիտի ստանա»: Սա դուր չի եկել Եղիսաբեթ II-ին, որին մինչ օրս դուր չի գալիս իր թոռան կնոջ անբռնազբոս պահվածքը և բարձր պահանջներին:

Այս կապակցությամբ Բուքինգհեմյան պալատը որոշել է սահմանափակել թագուհու զարդեղենից օգտվելու Մեգան Մարքլի իրավունքները։ Աղբյուրի համաձայն՝ այս որոշումը վրդովել է արքայազն Հարիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել