ԱՄՆ-ում կինը ծննդաբերության ժամանակ է իմացել, որ հղի է։ Այս մասին ասվում է Մեդֆոր քաղաքի հրշեջ ծառայության Facebook-յան էջում։

Նշվում է, որ ամերիկուհին 911 է զանգահարել, և փրկարարները շտապել են նրան օգնության։ Տուն մտնելով՝ նրանք տեսել են, որ կնոջ գրկում նորածին է։ Նա աղջնակի է լույս աշխարհ բերել։

https://img.gazeta.ru/files3/751/11895751/Depositphotos_39926713_l-2015-pic4_zoom-1500x1500-27471.jpg

«Մայրիկը գաղափար անգամ չի ունեցել, որ հղի է եղել»,- ասել են հրշեջները։

Փրկարարների խոսքով՝ իրենք անձամբ են կտրել փոքրիկի պորտալարը և նրան բժիշկներին հանձնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել