Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորն Աֆրիկայի ամենահարուստ միապետն է: Business Insider South Africa հարավաֆրիկյան տնտեսական հրատարակության կազմած ցուցակի համաձայն՝ միապետերի առաջին եռյակն ունի 89 մլրդ ռանդ (6,3 մլրդ դոլար) կարողություն: Մուհամեդ 6-րդի կարողությունը Forbes-ի ցուցակում գնահատվում է 81 մլրդ ռանդ (5,7 մլրդ դոլար):

Նրա հարստությունը հիմնված է, նախևառաջ, հաջող ներդրումների վրա: Թագավորը, մասնավորապես, վերահսկում է մարոկոյական Societe Nationale d’Investissement հոլդինգային ընկերությունը, որի ակտիվները գերազանցում են 141 մլրդ ռանդը (10 մլրդ դոլար): Վարկանիշի երկրորդ դիրքում Ուգբո թագավորության՝ Նիգերիայի հյուսիս-արեւմուտքի Օնդոյի նահանգի քաղաքի ավանդական կառավարիչն է՝ Ֆրեդրիկ Օբատերու Ակինռութանը: Նրա կարողությունը, ըստ գնահատումների, հասնում է 4,2 մլրդ ռանդի (300 մլն դոլար): Նիգերիական միապետի բարեկեցության հիմքը կազմում են ներդրումները նավթարդյունահանման բնագավառում:

Եռյակը եզրափակում է բացարձակ միապետ Մսվաթի 3-րդը: Նա կառավարում է Էսվաթինիի թագավորությունը, որը մինչև վերջին ժամանակներս կոչվում է Սվազիլենդի թագավորություն: Այս սուվերենի կարողությունը գնահատվում է 2,8 մլրդ ռանդ (200 մլն դոլար) և հիմնված է ներդրումներից ստացված եկամուտների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել