Չնայած որ աստղաբանությունը՝ որպես այդպիսին, ընդունված գիտություն չէ, ամեն դեպքում, մենք հաճախ ենք դիմում աստղերի դասավորությանը, փորձում մեր վարքի, ապագայի, մեր զուգընկերոջ հետ հարաբերությունների հետագա ընթացքի մասին պատկերացումներ կազմել մեր և նրա կենդանակերպի նշաններից ելնելով։

Այսօր կպատմենք, թե ինչ է պետք իմանալ նախքան Այծեղջյուրին սիրահարվելը։

1. Մենք նպատակասլաց ենք

Այծեղջյուրները չեն շեղվում իրենց նպատակներից և համառորեն ձգտում են հասնել դրանց։ Մենք կարող ենք մեզ վրա միաժամանակ շատ գործեր վերցնել, բայց հավատացեք, մեր բոլոր գործողություններում տրամաբանություն կա։ Մեզ նաև դուր է գալիս, երբ մեզ ընկերակցում են, այնպես որ, եթե դուք մնաք մեր կողքին, կպարգևատրվեք։ Մենք անողոք եք մեր նպատակներին հասնելու հարցում, այնպես որ, եթե դուք կաք այդ ցուցակում, ապա անպայման դրա մասին կիմանաք։

2. Մեր չափորոշիչները բարձր են

Ես չեմ խոսում մերձարևադարձային երկրներում հանգստի և մեծ ադամանդների մասին, չնայած դա էլ է մեզ դուր գալիս։ Մեզ համար կարևոր է, որ մեր զուգընկերները լինեն ազնիվ, նպատակասլաց և այնքան լավ ապրեն, որքան մենք ինքներս։ Մեզ համար կարևոր է ոչ թե ձեզ դրամապնակի հաստությունը, այլ ձեր անհատականությունը։

3. Մենք աշխատում ենք խելագարի նման

Այծեղջյուրներն իրենց աշխատանքով չափից դուրս են տարվում։ Նրանց կենդանակերպի բոլոր նշաններից ամենաաշխատասերն են։ Երբ բոլոր նորմալ մարդիկ ավարտում են աշխատանքը, մենք սկսում ենք։ Մենք գիտենք, որ մեզ հանգիստ է պետք, բայց երբեմն պարզապես չենք կարողանում կանգ առնել։

4. Մենք միշտ անկեղծ ենք, երբեմն՝ ի վնաս մեզ

Այծեղջյուր աղջկա հետ հարաբերությունների դրական կողմն այն է, որ նա միշտ ճիշտ է խոսում։ Իսկ ո՞րն է դժվարությունը Այծեղջյուր աղջկա հետ շփումներում։ Մենք հեռվից հեռու զգում ենք սուտասաններին, այնպես որ, աշխատեք մեզ հետ անկեղծ լինել, որպեսզի չկորցնեք ո՛չ մեր, ո՛չ ձեր ժամանակը։

5. Մենք սիրում ենք մրցակցություն

Մեր մրցակցություն սիրող բնույթը, մեր մտավոր ունակությունների հետ համադրվելով, մեզ կատարյալ թիմային խաղացողներ է դարձնում և ուժեղ մրցակիցներ։ Դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, եթե մենք ձեր կողքին լինենք։

6. Մենք նվիրված ենք մեր մարդկանց

Հողի նշանների ներկայացուցիչները վստահելի և հավատարիմ մարդիկ են, այդ պատճառով էլ մեր ընկերակցությունը ձեզ համար կարևոր է։ Եթե մեր մոտ ընկերուհու սիրտը հենց նոր կոտրել են, մենք անմիջապես կհայտնվենք նրա տանը՝ գինով և պաղպաղակով։ Երբեմն մենք մեր ընտանեկան պարտականությունները ձեզանից վեր ենք դասում, այդ պատճառով էլ պարզապես հրաշալի կլիներ, եթե դուք կարողանայիք գնահատել այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր հարազատներին։

Related image

7. Մենք նվիրված ենք ձեզ

Աղջիկ Այծեղջյուրներն այնքան էլ հաճախ չեն գնում ժամադրությունների։ Մեզնից ժամանակ կպահանջվի նախքան լուրջ հարաբերությունների գնալը, բայց հենց որ մենք այդ քայլին դիմենք և ընդունենք, որ դուք դրան արժանի եք, դուք պետք է իրոք արժանի լինեք։ Մեր ներսում մենք շատ զգայուն ենք, և եթե մենք բացել ենք ձեր առջև մեր սիրտը, դա նշանակում է, որ դուք ստացել եք մեր նվիրվածությունն ու թանկարժեք տեղը մեր թիմում։ Մենք շատ կուզենայինք, որ դուք էլ լինեիք այդքան նվիրված մեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել