Panorama.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք, որի համար կներդրվի 3,2 մլրդ դրամ: Փոխհատուցման չափը կկազմի շուրջ 13.8 մլն դրամ, ծրագրի տևողությունը՝ 2019-2021թթ։

Ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցութան միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում.

-Տնտեսվարողներին՝ 50%-ի չափով
- Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով 
-Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անասնաբուծության, մասնավորապես տավարաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ: Դեռևս մեծ քանակությամբ չոր կաթ և կաթնամթերք է ներմուծվում հանրապետություն, ուստի տավարաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում վարվող ագրարային քաղաքականությունում ձևավորել նոր մոտեցումներ: Հանրապետությունում տնտեսությունների մեծամասնությունը վարում է ավանդական անասնապահություն, մինչդեռ ժամանակակից տնտեսավարման ձևերի և տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանդիսանալ տնտեսական որոշիչ լծակ: Այսպիսով, կարգավորման նպատակն է` փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել