168.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն կշարունակի ուժի միջոցով խաղաղության հասնել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ մրցակցության ներկայիս դարաշրջանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ ապրիլի 4-ին Վաշինգտոնում բացելով Հյուիսատլանտյան խորհրդի նիստը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

«ՆԱՏՕ-ում մենք ձգտում էինք խաղաղության հասնել ուժի միջոցով, եւ մենք պետք է շարունակենք այդ գործը. հատկապես մեծ տերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ մրցակցության նոր դարաշրջանում»,- նշել է նա:

«Մեր կառույցը կոչված է ոչ թե ենթարկելու, այլ ընդլայնելու յուրաքանչյուր դաշնակցի հնարավորություները: Մենք պահպանում ենք դիրքորոշումների միասնությունը»,- ասել է պետքարտուղարը եւ հավելել, որ դաշինքը պետք է ադապտացվի նոր ժամանակի սպառնալիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել