Panorama.am-ը գրում է.

«Մոսկվան Բաքվին ու Երևանին կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ իրականացնելու Վիեննայում  Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների իրականացման նպատակով»։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ  ՌԴ արտաքին քաղաքականության համատեքստում ղարաբաղյան հակամարտության  կողմերին աջակցությունն ընդգրկված է կարևոր առաջնահերթությունների ցանկում, այդ առումով աշխատում են՝ սերտորեն համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ։
Անդրադառնալավ Հայաստանում կատարված իշխանափոխությանը, Զախարովան ասել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել