Ինչպես արդեն գիտեք, Նիկոլն այսօր հանձնարարել է Վանեցյանին, որ ԱԱԾ-ն հետևողականորեն զբաղվի ֆեյքերով ու տեղեկատվական մանիպուլյացիաներով։ Ինքնին սա կասկածելի հանձնարարական է, ու եթե մոտիվներն ազնիվ լինեին, իսկ քննությունը՝ անաչառ, ապա նույնիսկ օգտակար բան կարող էր դուրս գալ։

Սակայն կան մի շարք խնդիրներ։ Նախ՝ հենց հանձնարարականը տալիս Նիկոլը նշեց, որ անթույլատրելի է, որ «ժողովրդի վստահությունը վայելող» կառավարության անվան հետ խաղեր տան։ Այսինքն՝ ունենք հստակ քաղաքական պատվեր, որի կոնտեքստում պարզ նշվում է, որ ֆեյքերով ու մանիպուլյացիաներով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, եթե դրանք կառավարության դեմ են։

Սա զավեշտալի է, բայց նաև օրինչափ: Զավեշտալի է, որովհետև ֆեյքերի ու մանիպուլյացիաների տեսանկյունից Նիկոլն ու իր թիմն անգերազանցելի բարձունքներ են սահմանել, ու տեղին է հիշել հին ու բարի խոսքը․ «Գողն առաջինն է գոռում` բռնիր գողին»: Օրինաչափ է, որովհետև գահավիժող ռեյթինգի ֆոնին Նիկոլը գնալով ավելի ու ավելի շատ է մնալու ադմինիստրատիվ ռեսուրսի ու ռեպրեսիվ ապարատի հույսին, ինչը կարող է տալ լուծումներ, բայց զուտ ժամանակավոր:

Այնպես որ, մեր անպիտան կառավարության ու անպիտան կառավարության ղեկավարի հերթական փուչիկն է սա, որի լիարժեք գործարկումից հենց իրենք պետք է վախենան, իսկ, օրինակ, ես վախենալու ոչինչ չունեմ, անգամ պատրաստ եմ զորակցել` ԱԱԾ-ին հատորներով տրամադրելով իշխանական ֆեյքերի ու մեդիա մանիպուլյացիաների մասին տվյալներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել