Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր է դիտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քայլերն Անդրկովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր այստեղ ամբողջությամբ դրսևորվում է ԱՊՀ-ի տարածքն իրենց շաբլոններով վերաձևելու արտատարածաշրջանային հայտնի ուժերի բացահայտ նկրտումը: Ռուսաստանի համար որպես լրջագույն ռազմաքաղաքական մարտահարվեր ենք դիտում Անդրկովկասի «ռազմական յուրացմանը» միտված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները»,- հայտարարել է Զախարովան Ադրբեջանի ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հարավային Կովկասում կայունության պահպանումը, տարածաշրջանի առաջընթաց զարգացման ապահովումը՝ Ռուսաստանի նկատմամբ դրա երկրների բարեկամական վերաբերմունքով հանդերձ, այսուհետև էլ կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել