Operativ.am-ը գրում է.

2019 թվականի առաջին եռամսյակում կառավարության որոշումներով հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն դոլար, իսկ ակնկալվող աշխատատեղերի թիվը՝ 912: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը միայն արտոնյալ ռեժմիով ներդրումների մասին է:

Նա նկատեց, որ օրինակ, 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է վեց ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել մոտ հինգ միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ:

«Այսպիսով 2019 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով` 6,5 անգամ: Իհարկե, սա պայմանավորված է համեմատության բազայի ցածր լինելով և հասկանալի է, որ նման տեմպերով աճերին զուգընթաց աճի տեմպն արդեն որոշակի կնվազի»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ մոտավորապես նույն իրավիճակն է 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել