88 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընտանիքի բարեկամը՝ լուսանկարիչ Յուրի Ռոստը: Դա հաստատել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:

Մահվան պատճառները դեռեւս ճշտվում են: Փետրվարին ռեժիսորին հոսպիտալացրել էին թոքերի բորբոքումով, նրա վիճակը ախտորոշվում էր որպես կայուն ծանր: Շնչառությունը լավացնելու համար բժիշկները նրան հատուկ դրել էին արհեստական կոմայի վիճակում:

Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում, շուտով ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: 1960 թվականին էկրաններ բարձրացավ Դանելիայի «Սերյոժա» դեբյուտային կինոնկարը: Ֆիլմը Գրան-պրիի արժանացավ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում: Ռեժիսորին ճանաչում բերեց «Ես քայլում եմ Մոսկվայով» լիրիկական կատակերգությունը, որը էկրան բարձրացավ 1964 թվականին: Դանելիան նաեւ նկարահանել է «Երեսուներեք», «Մի՛ վշտանա», «Աֆոնյա», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա», «Անձնագիր», «Նաստյա» եւ այլ ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել